Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից23 փետրվարի 2019 - 10:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը: Նա ասել է, որ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, այլևս չի կարող շարունակել աշխատանքը, հայտնում է Panorama.am-ը: «Հրաժարականը ստանալուց հետո երեք ամիս սպասել ենք, միգուցե փոխի միտքը, առողջությունը լավանա և համաձայնվի շարունակել, բայց, պարզվեց, հնարավոր չի», - նշել է Հարություն Խաչատրյանը: Վիգեն Չալդրանյանն այդ պաշտոնում ընտրվել էր 2017-ին։ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ներկայումս Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն, որի կազմում են Աննա Երզնկյանը, Կարեն Ղազարյանը, Էդգար Բաղդասարյանը, Մարտին Ադոյանը, Ռուբեն Ջաղինյանը, Գևորգ Գևորգյանն ու Հարություն Խաչատրյանը: «Նախագահ ընտրելու հարցում չենք շտապում: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռն ու աշխատանքը»,- ասել է նա։ Խաչատրյանն անձամբ հրաժարվել է այդ պաշտոնում նորից ընտրվել, քանի որ բավականին դժվար գործ է, հնարավոր չի լինի լինել և Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |