ԱՄՆ-ն Սիրիայում մոտ 400 զինծառյող կթողնի23 փետրվարի 2019 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Սիրիայից զորքերը դուրս բերելուց հետո ԱՄՆ-ն մտդիր է մոտ 400 զինծառայող թողնել այդ երկրում: Այդ մասին հայտնել են մի շարք լրատվականներ ԱՄՆ աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի վրա հղումով: Մինչդեռ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր է որոշ ժամանակով մոտ 200 զինծառայող թողնել Սիրիայում: Այդ քայլը նա բացատրել էր տարածաշրջանում խաղաղությունը պաշտպնելու անհրաժեշտությամբ, այտնում է Deutsche Welle-ն: 2014-ի օգոստոսին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան գործողություն սկսեց «Իսլամական պետություն» ջիհադական կազմավորման դեմ: Նույն տարվա սեպտեմբերին այն առաջին հարվածները հասցրեց ԻՊ օբյեկտներին Սիրիայում: 2018-ի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց ամերիկյան զորքերը դուսր բերելու մասին՝ հայտարարելով, որ ահաբեկիչներն արդեն պարտվել են: 2019-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարեցին, որ ԱՄՆ զինծառայողները սկսել են հեռանալ Սիրիայից: Վաշինգտոնը չի հրապարակել զորքերի դուրս բերման ծրագիրն անվտանգության նկատառումներից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |