Զեյնալյանը հերքել է Քոչարյանի պաշտպանի ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով պարտվելու հրահանգի մասին խոսքերը

Զեյնալյանը հերքել է Քոչարյանի պաշտպանի ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործերով պարտվելու հրահանգի մասին խոսքերը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքել է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի «իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունը», ըստ որի՝ ՀՀ վարչապետը ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցչին հրահանգել է պարտվել Մարտի 1-ի գործերով։

«Եվս մեկ անգամ հայտարարում եմ, որ Մարտի մեկի գործերի գերակշռող մեծամասնությունով ավարտված է թղթակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, և այդ գործերը ՄԻԵԴ-ում ներկայացրել է ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ կառավարության դիրքորոշումները ներկայացված են եղել, և մեր Կառավարությունը բացարձակապես չի միջամտել՝ անկախ նրանից, որ նախորդ գումարման Ազգային ժողովում լսումների ժամանակ մենք ընդդիմացել ենք դրան, ներկայացրել ենք հակափաստարկներ», - նշել է Զեյնալյանը։

Նա նշել է նաև, որ ի պաշտոնե, ներկայիս կառավարության գործունեության ընթացքում, դրանց բացարակապես չեն միջամտել՝ «չնայած նրան, որ լիազորված են ՀՀ կառավարության անունից իրականացնելու, օրինակ, միակողմանի հայտարարություն, հաշտության առաջարկություն»։

«Մենք կողմ ենք, որ ճշմարտությունը բացահայտվի, և այն օպոնենտությունը, որ ժամանակին ներկայացվել է, գնահատվի անկողմնակալ դատարանի կողմից», - նշել է Զեյնալյանը։

ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործընթացներին ՀՀ զինված ուժերի ներգրվմամբ Սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Մարտի 1-ից անցել է 10 տարի, այդ օրը մայրաքաղաքում 10 ՀՀ քաղաքացի է զոհվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---