22 հուլիսի 2008 - 16:18 AMT
ՀԱՊԿ երկրներից մեկի դեմ ուղղված ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա կազմակերպության բոլոր անդասմների դեմ
Եթե ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը ենթարկվի զինված ագրեսիայի, ապա կսկսի գործել շտապ օգնության մասին համաձայնագիրը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի հոդվածում ասվում է, որ ՀԱՊԿ երկրներից մեկի դեմ ուղղված ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա կազմկերպության բոլոր անդասմների դեմ: «Եվ մենք, բնականաբր, այդ դեպքում կձեռնարկենք համապատասխան միջոցներ»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: