«Օսկարները» բաժանված են. «Կանաչ գիրքը»` տարվա լավագույն ֆիլմ25 փետրվարի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսում տեղի է ունեցել տարվա գլխավոր կինոմրցանակի` «Օսկարի» 91-րդ մրցանակաբաշխությունը. «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ռեժիսոր Փիթեր Ֆարելիի «Կանաչ գիրքը» ֆիլմը, հայտնում է The Guardian-ը: Ֆիլմը ստացել է նաև երկրորդ մրցանակը՝ «Լավագույն սցենար» անվանակարգում: Լավագույն դերասան է ճանաչվել Ռամի Մալեքը («Բոհեմական ռափսոդիա»), իսկ լավագույն դերասանուհի՝ Օլիվիա Քոուլմանը («Ֆավորիտուհին»): «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում հաղթել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը: «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ է ստացել Մահերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթել է Ռեջինա Քինգը («Եթե Բիլ-սթրիթը կարողնար խոսել»): «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում անվանակարգում հաղթել է «Ռոմա» ֆիլմը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |