Նախարար. Հերթական մանիպուլյացիան՝ իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը»

Նախարար. Հերթական մանիպուլյացիան՝ իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը»

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով համացանցում տարածվող այն լուրերին, թե իբր թութունն արգելում են, որ «թույլատրեն պլանը», դա հերթական մանիպուլյացիա է համարել:

«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։

Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու է փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։

Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ»,-ասվում է նախարարի գրառման մեջ:

Արսեն Թորոսյանը հավելել է, որ ինքը կարգելակի ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ է, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։

«Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,-ասվում է գրառման մեջ։

Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---