
Հայաստանում պիտի լուրջ վերափոխումներ տեղի ունենան, ու դրանք պիտի սկսեն ներկա իշխանության ներկայացուցիչներից։
Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագրի» 4-րդ աշխատանքային համաժողովին։
«Մեր մեծագույն առաքելությունը ՀՀ քաղաքացուն չհիասթափեցնելն է։ Իսկ չհիասթափեցնելու միակ ճանապարհը հետևյալն է ՝ շարունակել քաղաքացուն ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ», - նշել է նա։
«Ներկաներից շատերն ունեն պետպաշտոնյայի կարգավիճակ ու պիտի հասկանան, որ իրենց վրա դրված է առանձնահատուկ պատասխանատվություն», - շեշտել է նա, դիմելով հավաքվածներին։
«Շատ դեպքերում ունենք իրավունք որոշ սխալների՝ հասկանալու, որն է շարքային քաղաքացու մեր կարգավիճակի ու պետպաշտոնյայի մեր կարգավիճակի համադրման մեթոդը։ Պիտի հասկանանք, որտեղ է սկսվում չարդարացված ճոխությունը ու որտեղ ավարտվում պետական արարողակարգի նրբությունները։ Սա շատ կարևոր սահման է», - նշել է նա։