ՀՀ-ն և Կանադան կգործակցեն ԶՈւ գնդերեցների վերապատրաստման հարցում25 փետրվարի 2019 - 15:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Կանադան պայմանավորվածություն են ձեռք բերվել համագործակցել և փորձի փոխանակում իրականացնել խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցների գործունեության հարցում: Այդ հարցը Երևանում քննարկել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Կանադայի զինված ուժերի հոգևոր առաջնորդ, գեներալ-մայոր Գի վարդապետ Չափդելանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության և Կանադայի ԶՈւ հոգևոր առաջնորդության միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կանադական կողմը ներկայացրել է Կանադայի զինված ուժերում կապելանության (գնդերեցության) ընթացակարգերը` կապելան-բանակ-պետություն համագործակցության ձևաչափով, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և իրականացնել փորձի փոխանակում խաղաղապահ առաքելությունների ընթացքում գնդերեցի առաքելության, զինվորների և սպաների քրիստոնեական դաստիարակության գործում գնդերեցների դերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, ինչպես նաև կազմակերպել ՀՀ ԶՈւ երկու գնդերեցների վերապատրաստում Կանադայում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |