Բանակից խուսափելու համար հետախուզվողների թիվը մոտ 10,000 է25 փետրվարի 2019 - 16:05 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ներկա պահին պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզվող ՀՀ քաղաքացիների թիվը մոտ 10,000 է: Քոչարյանը նշել է, որ համապատասխան օրենսդրական կարգավորմամբ, նրանց հնարավորություն կտրվի վերադառնալ հայրենիք: «Նրանց մի մասը, համոզված եմ, մինչև 27 տարեկան են, որոնք կարող են վերադառնալ և ծառայության անցնել ՀՀ զինված ուժերում», - ասել է Քոչարյանը: 2018 թվականի հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացիների՝ կամավոր հայրենիք վերադառնալու և ժամկետային զինծառայության անցնելու պատրաստակամություն հայտնելու դեպքում նրանց նկատմամբ հետախուզում չիրականացնելու հարցին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |