22 հուլիսի 2008 - 19:03 AMT
Եթե Ռուսաստանը չմիջամտի, Վրաստանը կարող է սկսել եւ նույնիսկ հաղթել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պատերազմում
Եթե Ռուսաստանը չմիջամտի, Վրաստանը կարող է սկսել եւ նույնիսկ հաղթել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեմ պատերազմում: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, պետք է Սահակաշվիլուն ստիպել պատերազմ չսկսել, քանի որ եթե նա 100 տոկոսով վստահ լինի, որ Ռուսաստանը չի միջամտի Կովկասյան պատերազմին, ապա անպայման կմարտնչի: Նա կարող է հույսը դնել միայն ՎՈՒԱՄ-ի կամ Արեւմուտքի վրա: Սակայն ՎՈՒԱՄ-ն ի սկզբանե արհեստական կազմակերպություն էր, ուղղված Ռուսաստանի դեմ: Կազմակերպությանը անդամակցող պետություններին ամենաքիչն է հետաքրքրում հակամարտությունների կարագավորումը: «Այժմյան Վրաստանին կարելի է համեմատել 1939թ. Գերմանիայի հետ: Այն ժամանակ էլ չէին հավատում, որ Հիտլերը կհարձակվի Խորհրդային Միության վրա, սակայն դա պատահեց եւ թե ինչով վերջացավ բոլորը լավ գիտեն: Փաստորեն Հարավային Օսիայում արդեն իսկ դիվերսիոն-ահաբեկչական պատերազմ է գնում ռուս խաղաղապահների դեմ եւ թե ինչի դա կվերածվի դեռեւս պարզ չէ: Եթե Վրաստանն այնուամենայնիվ անդամակցի ՆԱՏՕ-ին, ապա տարածաշրաջնում աշխարհաքաղաքական տարանջատում տեղի կունենա: Կմասնատվի բուն Վրաստանը եւ դա կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Որքան հայտնի է, Աբխազիան եւ Հարավայի Օսիան մտադիր չեն անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ Մ.Սահակաշվիլին չի պատրաստվում նրանց համաձայնությունը ստանալ»,- հայտարարել է Միխաիլ Ալեքսանդրովը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ