Մարտունիում և Եղեգնաձորում հիվանդանոցներ կկառուցվեն

Մարտունիում և   Եղեգնաձորում հիվանդանոցներ կկառուցվեն

PanARMENIAN.Net - ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքում կկառուցվեն նոր բժշկական կենտրոններ, հայտնում է ՀՀ ԱՆ Առողջապահական Ծրագրերի Իրականացման Գրասենյակ պետական հիմմնարկի ֆեյսբուքյան էջը:

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակում իրականացվող ՀՀ Վայոց ձորի մարզային և ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում նոր բժշկական կենտրոնների կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման պայմանագրի ստորագրումը։

2018 թվականի օգոստոսի 1-ին վերոնշյալ երկու նոր բժշկական հաստատությունների կառուցման համար՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և հեղինակային հսկողության իրականացման նպատակով հայտարարված մրցույթի հաղթող է ճանաչվել «ՀայՆախագիծ» ԲԲԸ-ն:

Մարտունու նոր բժշկական կենտրոնը, բաղկացած բազմաֆունկցիոնալ հիվանդանոցից և պոլիկլինիկական հատվածից, հնարավորություն կընձեռի Մարտունու տարածաշրջանի մոտ 89,000 բնակչությանը մատուցել որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ, իսկ Վայոց ձորի մարզային բազմաֆունկցիոնալ նոր բժշկական կենտրոնը կսպասարկի Վայոց ձորի մարզի շուրջ 49,600 բնակչությանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---