
Փետրվարի 27-28-ին հանրապետության տարածքը գտնվելու է բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա հավելել է, որ ցիկլոնի արդյունքում առաջիկա 2 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
«Հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, օդի ջերմաստիճանը փետրվարի 27-28-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով»,-ասվում է գրառման մեջ։