ԱԳ նախարարը Մասիս Մայիլյանին է ներկայացրել ադրբեջանական կողմի հետ հանդիպումների մանրամասները26 փետրվարի 2019 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Նախարար Մնացականյանը ներկայացրել է Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի, Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի և համանախագահների հետ հանդիպումների, ինչպես նաև վերջերս եռանախագահների՝ Երևան կատարած այցի մանրամասները: Զրուցակիցները տեսակետներ են փոխանակել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Գործընկերները բարձր են գնահատել պարբերաբար անցկացվող երկկողմ հանդիպումները և ընդգծել իրենց պատրաստակամությունը՝ խթանելու երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ոլորտներում խորհրդակցությունների անցկացումը: Այս օրերին լրացող Ղարաբաղյան շարժման 31-ամյակի լույսի ներքո զրուցակիցներն անդրադարձել դրա ակունքներին՝ ընդգծելով, որ այն ուղղված էր Արցախի ժողովրդի հիմնարար ազատությունների ու մարդու իրավունքների, իր հայրենիքում ապրելու և ազատ արարելու անբեկանելի իրավունքի պաշտպանությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 20-ին Երևանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին ընդունել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետը ներկայացրել էր հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները:Համանախագահները Երևանում հանդիպել էին նաև ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Փետրվարի 21-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս անգամ համանախագահները չեն այցելել Ստեփանակերտ: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |