Թափառող կենդանիներին մարտից կսկսեն հավաքել փողոցներից26 փետրվարի 2019 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Մարտի սկզբին Երևանում կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը: Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Անդրադարձ է եղել նաև Երևանում բացօթյա ապօրինի առևտրի արգելմանը: Նշվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում էլ հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք: Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ հետաքննություն իրականացնելու նպատակով: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |