Հայաստանն ու ԿԺԴՀ-ն մտադիր են զարգացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ) նորանշանակ դեսպան Կիմ Էն Դժեյը /նստավայրը` Մոսկվա/: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել նախագահի մամլո ծառայությունում: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-կորեական հարաբերություններում առաջընթաց կարձանագրվի:



Զրուցակիցներն ընդգծել են տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու եւ առկա ներուժն առավելագույնս օգտագործելու կողմերի պատրաստակամությունը:



Դեսպան Կիմ Էն Դժեյն ասել է, որ ջանքերը կենտրոնացնելու է տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնմանը: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ նա ըստ ամենայնի աջակցություն կստանա Հայաստանում իր աշխատանքի ընթացքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---