ՀՀ-ում բարձրորակ բուժպարագաների արտադրություն է հիմնվել. Եվս 1-ը կկառուցվի

ՀՀ-ում բարձրորակ բուժպարագաների արտադրություն է հիմնվել. Եվս 1-ը կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանում բարձրորակ բշժկական պարագաների արտադրություն է հիմնվել: Այս մասին ֆեսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Այս պահին արտադրանքը ներառում է բժշկական ներարկիչներ, արյան հավաքի համար նախատեսված տարաներ, ինսուլինային գրիչների ասեղներ և այլն։ Շուտով կավարտվի նաև նոր հոսքագծի տեղադրումը, որը թույլ կտա արտադրել տարբեր նշանակության և չափսերի կաթետրներ», - գրել է Թորոսյանը։

Ընկերության ամբողջ արտադրանքը արտահանվելու է:

«Ներդրողների հետ քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ շուտով նրանք ավելացնելու են ներդրումները և կառուցելու են նոր գործարան։ Ինչպես նաև խոսվեց հայկական շուկայում այս բարձրորակ արտադրանքի մրցունակության խթանման և պետական աջակցության մասին», - հայտնել է Թորոսյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---