Իրանի նախագահը չի ընդունել Զարիֆի հրաժարականը

Իրանի նախագահը չի ընդունել Զարիֆի հրաժարականը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի ընդունել ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի հրաժարականը:

Ռոուհանին հայտարարել է երկրի արտգործնախարար Ջավադ Զարիֆին, որ երկրի ղեկավարությունը, այդ թվում գերագույն առաջնորդ Ալի Համենեին, վստահում է նրան:

«Ձերդ գերազանցություն, դուք վայելում եք իմ և Իրանի ղեկավարության, առանձնապես, գերագույն առաջնորդի, վստահությունը: Շարունակեք ձեր ուղին համարձակ, տոկուն ու սթափ»,-գրել է Ռոուհանին Զարիֆին հասցեագրված նամակում, որի տեքստը հրապարակվել է Իրանի նախագահի կայքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել էր իր հրաժարականի մասին: «Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր թերացումների համար...վերջին տարիներին, երբ ես արտաքին գործերի նախարար եմ եղել...Ես շնորհակալ եմ Իրանի ժողովրդին և պաշտոնյաներին»,-գրել էր նա Instagram-ի իր էջում:

Զարիֆն Իրանի ԱԳ նախարար է նշանակվել 2013-ի օգոստոսին, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կնքումից 2 տարի առաջ: Համաձայնագրով Իրանը չպետք է զարգացնի իր միջուկային ծրագիրն ու չպետք է միջուկային զենքի վրա աշխատի՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---