Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԼՂՀ ԱԳՆ կարեւորագույն գերակայություններից մեկն է23 հուլիսի 2008 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության գործունեության գերակայություններից մեկը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է,-ասվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի ԼՂՀ ԱԳՆ կազմավորման 15-ամյակի կապակցությամբ արված հայտարարության մեջ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ վերջին տարիներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների միջեւ անց են կացվում խորհրդատվություններ, որոնց ժամանակ քննարկվում են ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային սկզբունքները: Ղարաբաղյան կողմի դիրքորոշումը կայանում է նրանում, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է նախեւառաջ լուծեն ԼՂ հակամարտության պատճառներին վերաբերող /Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը եւ ԼՂ անվտանգությունը/ իսկ հետո միայն` հակամարտության հետեւանքների /վերահսկվող տարածքներ, փախստականներ, հաղորդակցության ուղիների վերականգնում եւ այլն/ հետ կապված հարցերը: Մոտ ապագայում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԼՂՀ ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերսկսման հույժ անհրաժեշտություն կա»,-ասվում է Գ.Պետրոսյանի հայտարարության մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |