Սեպտեմբերից հնարավոր է ուսուցիչների աշխատավարձը բարձրանա

Սեպտեմբերից հնարավոր է  ուսուցիչների աշխատավարձը  բարձրանա

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2019 թվականի սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է:

Նախարարը, սակայն, չի հստակեցրել, թե որքանով կբարձրանան աշխատավարձերը:

«Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Հիմա մենք դա կանենք բյուջեով նախատեսված մեր միջոցների խնայողությունների հաշվին», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ «բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի»:

Նա նաև հավելել է, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու. վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50%-ով կբարձրանա:

Ընթերցեք նաև՝ «Ուսուցիչների աշխատավարձի նշանակալի բարձրացում՝ վերապատրաստումների միջոցով»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---