Նախագիծ. Օլիմպադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներն ամսական պատվովճար կստանան27 փետրվարի 2019 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերում և շախմատի համաշխարհային օլիմպիադայում 1-3-րդ տեղերը զբաղեցրած հայ մարզիկներն ամսական պատվովճար կստանան: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ամսական պատվովճարի չափը կկազմի 200,000 դրամ: Երկրորդ տեղը գրաված մարզիկներն ամսական կստանան 140,000 դրամ պատվովճար, իսկ երրորդ տեղը գրաված մարզիկներ՝ 100,000 դրամ: Մինչև այս նախագիծը օլիմպիական խաղերի չեմպիոնները չեն ստացել պատվովճար, այլ ՀՀ կառավարության որոշման համաձայն նրանց վճարվել է պաշտոնական դրույքաչափերի լրավճար: «Այժմ նպատակահարմար է օլիմպիական խաղերի չեմպիոններին, շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին, ինչպես նաև օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրներին ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման համաձայն պատվովճար ստացող մարզիկների ցանկում, ինչը կբարելավի միջազգային մրցասպարեզներում Հայաստանի Հանրապետության պատիվը բարձր պահած և բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկների նյութական վիճակը, կխթանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացումը Հայաստանում», - նշված է նախագծի հիմնավորման մեջ: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |