ՌԴ-ում ՀՀ-ից մեկնած միկրոավտոբուս է վթարվել. Կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ-ից մեկնած միկրոավտոբուս է վթարվել. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին ՌԴ Ստավրոպոլի երկրամասումվթարի է ենթարկվել Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը: Կան տուժածներ, հայտնում է Inteрfax-ը ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության պետ Օլեգ Դեգտյարյովի վրա հղումով:

Միկրոավտոբուսում եղել է 5 ուղևոր և վարորդը, բոլորը տուժել են վթարից:

«Վթարը տեղի է ունեցել «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրում, «Մերսեդես-Վիտո» միկրոավտոբուսը շրջվել է»,-ասել է Դեգտյարյովը: Նա հավելել է, որ տուժածները՝ 3 տղամարդ և 3 կին, տեղափոխվել են Նեվիննոմիսսկ քաղաքի հիվանդանոց:

Դեգտյարյովը հայտնել է նաև, որ կապ է հաստատվել տեղի հայ համայնքի հետ:

Իրազեկ աղբյուրը հայտնել է գործակալությանը, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---