Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել է

Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը մերժվել է

PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմի ներկայացրած՝ նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Գեներալի պաշտպանական կողմը նաև ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնայնին. այն ևս մերժվել է։

Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ պատրասվում են կրկին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել դատարան։

Ավելի վաղ ավարտվել է գեներալ Մանվել Գրիգորյանի գործով նախաքննությունը, մեղադրական եզարակացությունն ուղարկվել է դատախազություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---