Ռուբեն Սաֆրաստյան. Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը ամենից քիչ է առնչվում հայ-թուրքական հարաբերությունների հետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուն ազատվել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահի պաշտոնից: Թուրքական «Հյուրիեթ» թերթի կարծիքով, Ղալաչօղլուի պաշտոնանկությունը կապված է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մտադրության հետ:



«Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը ամենից քիչ է առնչվում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Կարծիք կա, որ նրան ազատել են պաշտոնից, որը նա զբաղեցնում էր շուրջ 15 տարի, այն պատճառով, որ իշխող ԱԶԿ կուսակցությունը ցանկանում է իր մարդուն տեսնել Ասոցիացիայի ղեկավարի պաշտոնում: Նրա անունն արդեն իսկ հայտնի է` դա դոկտոր, պրոֆեսոր եւ պոետ Ալի Բիրինչին է` երիտթուրքերի ընդդիմադիր շարժումների գծով մասնագետ»,-ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը:



Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը, յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարություններ է անում, որոնք թեթեւակի ուսումնասիրությունից հետո սուտ են դուրս գալիս: «Ղալաչօղլուն համբավ որոնղի եւ պաթոլոգիկ ստախոսի միջինն է»,-նշել է Համբարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---