Մարուքյան. Մարտի 1-ի գործում մյուս ներգրավվածների անունները նախաքննական գաղտնիք են

Մարուքյան. Մարտի 1-ի գործում մյուս ներգրավվածների անունները նախաքննական գաղտնիք են

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ որպեսզի Մարտի 1 չկրկնվի, պետք է այնպիսի քաղաքական համակարգ կառուցել, որ այլևս երբևէ Հայաստանում «չլինի նման բռնություններով իշխանության եկած ուժ, չլինի անպատժելիություն»:

Էդմոն Մարուքյանը միաժամանկ նկատել է, որ չի կարող ասել՝ Մարտի 1-ի գործում, բացի նախկին իշխանությունից, էլ ովքեր են ներգրավված, քանի որ դա նախաքննական գաղտնիք է, հայտնում է Aysor.am-ը:

«Մեզ համար գարնան առաջին օրը, 2008 թվականի մարտի 1-ից սկսած, դարձել է սգո օր: Հետևաբար հատուկ բաներ չկան, կան տարբեր ձևերով հարգանքի տուրք մատուցելու միջոցառումներ, որոնք և նախաձեռնում ենք, և մասնակցում, և աղոթում զոհերի համար։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի այլևս երբևէ Մարտի 1 չկրկնվի»,-ասել է նա:

Մարուքյանը հավելել է նաևո, որ հիմա ունենք իրավիճակ, երբ Մարտի 1-ի բոլոր իրադարձությունները դետալավորված քննության առարկա են դառնում։ «Մենք ուշադրությամբ հետևում ենք, որ թե՛ բացահայտվեն 10 սպանություններ կատարողները, թե՛ հանգամանքները՝ դրանք հրամանով են կատարվել, թե այլ կերպ», - ասել է քաղաքական գործիչը։

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---