«Իմ քայլը». Մարտի 1-ին տուժածներին և զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրել

«Իմ քայլը». Մարտի 1-ին տուժածներին և զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն ընդհատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումն ու լրագրողների մոտ հանդես եկել Մարտի 1-ի վերաբերյալ հայտարարությամբ:

Հայտարարությունը ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա նախ կարևորել է 2008-ի Մարտի 1-ի, դրան նախորդած և հաջորդած իրադարձություններին քաղաքական գնահատկան տալու անհրաժեշտությունը, ընդգծել Հայաստանում խաղաղ, առանց զենքի հավաքների անցկացման իրավունքի անարգել իրացման, երաշխավորման անհրաժեշտությունը, հայտնում է Aysor.am-ը:

Իշխանական խմբակցության ղեկավարը ներկայացրել է 4 կետից կազմված հայտարարությունը:

«1. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պատշաճ պահպանման, մարտի մեկի իրադարձությունների բազամկողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելը պատմական հրամայական է, որն ուղերձ կհանդիսանա ՀՀ բոլոր իշ]անություններին, երկրի նորագույն պատմության ամենասև էջերից մեկի կրկնությունը բացառելու, արդարության և համերշխության վերականգնման, ինչպես նաև ժողովդավարության ամրպնդման համար:

2. Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով վիրավորվածներին և զոհերի իրավահաջորդներին տրամադրել արդարացի փոխհատուցում:

3. Կյանքի իրավունքի պաշտպանությունը պետության առաջնային պարտականությունն է, ըստ այդմ՝ ՀՀ քաղաքացիներ Տիգրան Խաչատրյանին, Զաքար Հովհաննիսյանին, Գոռ Քլոյանին, Դավիթ Պետրոսյանին, Արմեն Ֆարմանյանին, Սամվել Հարությունյանին, Տիգրան Աբգարյանին (զինծառայող), Գրիգոր Գևորգյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Համլետ Թադևոսյանին մահ պատճառելը որևէ հիմնավորմամբ չի կարող արդացավել կամ մնալ անպատիժ:

4. Հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում մարտիմեկյան զոհերին և հանձն առնում ջանքեր գործադրել թե օրենսդրական մակարդակում, թե առհասարակ քաղաքական մշակույթում այնպիսի փոփոխություններ իրակացնել, որոնք երաշխիքներ կստեղծեն հետայսու բռնությունը և քաղաքական ճնշումները ներհասարական գործընթացներում բացառելու, քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքները և ազատություններն անկաշկանդ իրացնելու ուղղությամբ»:

Մակունցը նաև տեղեկացրեց, որ այս հայտարությունը հնարավոր է հետագայում կներկայացվի որպես ԱԺ հայտարարության նախագիծ:

2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց:

Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---