24 հուլիսի 2008 - 14:55 AMT
Գորան Լենմարկերը կնշանակվի ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ ղարաբաղյան հակամարտության գծով
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) նախկին նախագահ Գորան Լենմարկերը կնշանակվի կազմակերպության հատուկ ներկայացուցիչը ղարաբաղյան հակամարտության գծով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ ԽՎ Միջազգային քարտուղարության կոմունիկացիաների վարչության պետ Կլաս Բերգմանը:

Նշանակման մասին որոշումը կկայացնի ԵԱՀԿ ԽՎ գործող նախագահ Ժոաո Սուարեշը: Գորան Լենմարկերը եղել է ԵԱՀԿ զեկուցողը ղարաբաղյան հակամարտության գծով: