Մանուկյան. Ցանկալի կլինի՝ Մարտի 1-ը ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր լինի 1 մարտի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ցանկալի կլիներ, որ Մարտի մեկը դառնա խորհրդանիշ, ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ համերաշխության օր, հայտարարել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։ Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, Փաշինյանն անդրադարձել է իր մարտիմեկյան ուղերձին և նշել, որ ուղերձն ու ներողությունը պետության անունից ուղղված են նաև անձամբ Մանուկյանին՝ որպես ընտրակեղծիքների զոհ դարձած քաղաքական ուժի ղեկավարի: Նա ասել է, որ այդ ուղերձը, ներողության խոսքերն ուղղված են Երրորդ Հանրապետության ընթացքում քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքական ուժերին, քաղաքական գործիչներին և քաղաքացիներին: «Ուզում եմ արձանագրել և հույս ունեմ՝ մենք ունենք հանրային համաձայնություն, ըստ որի՝ ընտրակեղծիքների, քաղաքական հետապնդումների, կոռուպցիայի, ապօրինությունների, ամենաթողության, լկտիության, մարդու իրավունքների ոտնահարման էջը փակված է, և վերադարձ այդ բարքերին այլևս չի լինելու: Համենայն դեպս, ես սա համարում եմ մեր կառավարության և իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ամենակարևոր առաքելությունը։ Վստահ եմ, որ մենք շատ վճռական և հաստատակամ կմնանաք այդ առաքելության ծառայության շրջանակներում, անկախ նրանից, թե որևէ ընտրության ժամանակ մեր ուժն ինչքան վարկանիշ կունենա և քաղաքացիների քանի տոկոսը մեր քաղաքական ուժի օգտին կքվեարկի»,-ասել է վարչապետը: «Ինչ եղել` եղել է, ինչ-որ մի էջ փակվեց դրանով, և սրանից հետո մարտի մեկը մենք պետք է հիշենք ոչ թե իրար դեմ պայքարելու, այլ որպես մի օր, որտեղ դաս ենք քաղել մեր պատմությունից և դարձրել ենք համերաշխության օր մեր ամբողջ ժողովրդի համար: Ով որոշակի մեղք ունի, քրեական հանցագործություն ունի՝ թող պատժվի, դա չէ հարցը, բայց մարտի 1-ը ես ընկալում եմ որպես համերաշխության, միասնության և դաս քաղելու օր», - ասել է, իր հերթին, Մանուկյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |