ՌԴ-ն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին

ՌԴ-ն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Ադրբեջանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան Բաքվի օդանավակայանում, հայտնում է minval.az-ը:

«Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում և փոխանցվել է քննությանը»,-հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը:

Ադրբեջանն Աբոսզոդայի հետախուզում էր հայտարարել՝ «հակաադրբեջանական գործունեության և ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության» մեղադրանքով:

Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հետևանքով նա հեռացել էր երկրից 2005-ին:Նա ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն խնդրելով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---