Զուրաբիշվիլին ՀՀ կժամանի պաշտոնական այցով![]() 2 մարտի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Հայաստան կժամանի երկօրյա պաշտոնական այցով: «Այցը կայանալու է մարտին, սակայն մանրամասները դեռ հայտնի չեն»,-ասվում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Սա Զուրաբիշվիլիի առաջին այցը կլինի Հայաստան նախագահի կարգավիճակում: Տարածաշրջանային այցերը Վրաստանի նախագահը սկսել է Ադրբեջանից: Զուրաբիշվիլին առաջին կինն է Վրաստանի նախագահի պաշտոնում: Նրա եդրմնակալությանը զուգահեռ ուժի մեջ է մտել Վրաստանի նոր սահմանադրությունը, որով պետության ղեկավարի իրավունքներն ու լիազորությունները զգալիորեն սահմանափակվել են: Բացի այդ, Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը, որպես բացառություն, 5-ի փոխարեն սահմանվել է 6 տարի: 2024-ից նախագահին ընտրելու են ընտրիչների կոլեգիայի 300 անդամները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |