Բողոքի ցույցեր Ալժիրում. Ավելի քան 60 մարդ է տուժել

Բողոքի ցույցեր Ալժիրում. Ավելի քան 60 մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Ալժիրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել 81-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեմ, որը հավակնում է այդ պաշտոնին արդեն 5-րդ անգամ: Հանրահավաքների ժամանակ 63 մարդ է տուժել, ևս 45-ը ձերբակալվել է, հայտնում է TSA Algerie պորտալը՝ ոստիկանության վրա հղումով:

Ըստ Sky News Arabia-ի, 1 անձ զոհվել է:

Ընդհանուր առմամբ բողոքներին մասնակցել է ավելի քան 800,000 մարդ: Ոստիկանությունում նշում են, որ ձերբակալվածների մեծ մասը հոգեմետ միջոցների ազդեցության տակ է եղել, գրում է «Կոմերսանտը»:

Ըստ ոստիկանության, ցույցերի մասնակիցների մի մասը օրվա ավարտին «սկսել է վնասել պետական սեփականությունը» և բախումներ հրահրել: Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են:

Նախագահական ընտրություններն Ալժիրում նախանշված են ապրիլի 18-ին: Բուտեֆլիկան նախագահ է 1999-ից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---