Ռուբեն Սաֆրաստյան.Դեռեւս դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի ՍԴ-ի որոշումը ԱԶԿ-ի վերաբերյալ

PanARMENIAN.Net - «Դեռեւս դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի Թուրքիայի ՍԴ-ի որոշումը իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության` ԱԶԿ-ի վերաբերյալ: Որոշ տվյալներով, կհաջողվի փոխզիջում գտնել ԱԶԿ-ի եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի վերնախավի միջեւ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, դեռեւս հայտնի չէ նույնիսկ որոշման կայացման ամսաթիվը:



Թուրքիայի գլխավոր դատախազը ԱԶԿ-ի դեմ հայցով դիմել է ՍԴ, մեղադրելով նրան Թուրքիայի աշխարհիկ հիմքերը խարխլելու եւ երկիրն իսլամացնելու մեջ: Միեւնույն ժամանակ Թուրքիայում արդեն մեկ ամիս է ձերբակալվում են«Էրգենեկոն» կազմակերպության անդամները, որին մեղադրում են պետական հեղաշրջման մեջ: «Ձերբակալությունները կանխարգելիչ բնույթ են կրում, նրանց ետեւում ԱԶԿ-ն է կանգնած: Հենց որ ՍԴ-ն որոշում կայացնի կուսակցությունն արգելելու մասին, կհարուցվեն արդեն պատրաստի քրեական գործեր կոռուպցիայի մեղադրանքով նախագահ Աբդուլլահ Գյուլի, վարչապետ Ռեջեթ Թաիբ Էրդողանի եւ մի շարք կուսակցական գործիչների դեմ: Սակայն մյուս կողմից, վերջերս հրապարակվեցին գաղտնի նյութեր երկրի քաղաքական կյանքին բանակի միջամտության փորձերի մասին: Թուրքական բանակում նույնպես խմորումներ են գնում` կրտսեր եւ միջին սպայական կազմը դեմ են միջամտությանը ներքին գործերին»,-ասել է Սաֆրաստյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---