Ջոն ՄաքՔեյնն իրավունք չունի քննադատել Բարակ Օբամային, հատկապես ցեղասպանությանը վերաբերող հարցերում

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ համայնքը իր աջակցությունն է ներկայացնում ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբամային, ում հանրապետականների թեկնածու Ջոն ՄաքՔեյանը անհիմն մեղադրել է նրանում, որ նա անլուրջ է վերաբերվում ցեղասպանությունների կանխմանն ապագայում: Այդ մասին PanARMENIAN.Net գործակալությանը հայտնել են «Հայերը Օբամայի համար» (Armenians for Obama) հասարակական կազմակերպությունում:



Ավելի վաղ Ջոն ՄաքՔեյնի նախընտրական շտաբի ներկայացուցչները հայտարարություն էին տարածել, որում քննադատում էին Օբամային «ոչ անկեղծ լինելու համար ցեղասպանությունների կանխման կոչերում»: «Ամերիկայի հայերը տեղյակ են, որ Ջոն ՄաքՔեյնը չունի այն հեղինակությունը ամերիկյան հասարակությունում, որպեսզի դասախոսություններ կարդա որեւէ մեկին բարոյական պարտավորությունների մասին, հատկապես եթե այդ մարդը այնպիսի քաղաքական դեմք է, ինչպիսին Բարակ Օբաման է»,- հայտարարել է «Հայերը Օբամայի համար» կազմակերպության նախագահ Արին Իբրանոսյանը: Նա ընդգծել է, որ նախագահի թեկնածուն դեմ է ցեղասպանությանը Դարֆուրում, ինչպես նաեւ հրապարակայնորեն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը: «Ջոն ՄաքՔեյնի անհիմն մեղադրանքները վնասեցին հենց իր հեղինակությանը»,- նշել է Իբրանոսյանը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարակ Օբաման հայտարարել էր, որ, ցավոք, ցեղասպանություններն իրականացվում են այսօր եւս եւ սպառնալիք են ներկայացնում ողջ մարդկության եւ անվտանգության համար: «Ամերիկան այնպիսի առաջնորդի կարիք ունի, ով կկարողանար անկեղծ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Ես մտադիր եմ դառնալ նման նախագահ»,- հայտարարել է Բարակ Օբաման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---