Հայ սակրավորները սկսել են ականազերծումը Հալեպում

Հայ սակրավորները սկսել են ականազերծումը Հալեպում

PanARMENIAN.Net - Հայ սակրավորները սկսել են ականազերծումը Սիրիայի Հալեպ գավառում: Պաշտոնական Դամասկոսն ու Երևանը համաձայնագիրը կնքել են փետրվարի կեսին՝ մի քանի օր անց ՀՀ ՊՆ 83 հոգանոց խումբը գործուղվել է Հալեպ:

Հալեպի արվարձանում գտնվող Ալ Հուսեյնիա բնակավայրը ռիսկային է երկրագործության համար՝ այստեղ ամեն ինչ ականապատված է, հայտնում է Ren.tv-ին:

Մարտերն այդ բնակավայրում ավարտվել են 8 ամիս առաջ: Ականապատման քարտեզներ չկան՝ գրոհայինները դրանք հաճախ չեն էլ կազմել, ուստի հարկ է լինում ստուգել ամեն ինչ: Աշխատանքի ծավալները հսկայական են և, հավանաբար, տևական ժամանակ կպահանջեն:

«Ահա սրանք՝ 1,2,3,4,5...սրանք ականներ են, որոնք հայտնաբերումից հետո վնասազերծվել են, իսկ հետագայում տեղում կոչնչացվեն»,-ասել է ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտության կենտրոնի ներկայացուցիչ Արթուր Բլբուլյանը:

Ականազերծողները սարքավորումները ստացել են արդեն տեղում: Նրանց անվտանգությունն ապահովում է ՌԴ ռազմական ոստիկանությունը:

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---