Իրան Փաշինյանի այցից հետո 29 ադրբեջանցի է ձերբակալվել՝ հակահայ ակցիաների համար

Իրան Փաշինյանի այցից հետո 29 ադրբեջանցի է ձերբակալվել՝ հակահայ ակցիաների համար

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ երկիր պաշտոնական այցից հետո 29 ադրբեջանցու են ձերբակալել, հայտնում է Minval.az-ը։

Նշվում է, որ ձերբակալվածներին վրդովվեցրել է Թեհրանի «Արարատ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի սելֆին, որում երևացել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ պաստառը։

Մարտի 1-2-ն ադրբեջանցիները հակահայկական ակցիա են իրականացրել Թեհրանում և Թավրիզում. Թեհրանում նրանք ՀՀ դեսպանատան շենքին «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է» գրությամբ պաստառ են փակցրել:

Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի»-«Սպահան» ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ ընթացքում վանկարկել են «Արցախը մերն է և մերն է լինելու» և այրել Հայաստանի դրոշը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ԻԻՀ-ում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---