ԵԽ պաշտոնյա. ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության նշանակալի առաջընթաց կա 4 մարտի 2019 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսն ասել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա: Խորհրդարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, ԵԽ պաշտոնյան բարեփոխումների իրականացման հարցում գործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել: Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է գործակցությունը Եվրոպայի խոորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարացման գործընթացներին: Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ է կատարել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |