4 մարտի 2019 - 18:54 AMT
Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալուց հետո

Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170,000 դրամ կաշառք է պահանջել:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Ոստիկանության ծառայողները ձեռնար կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել 64-ամյա Նվեր Օհանյանին։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրեց 170,000 դրամը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նվեր Օհանյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։