ՀՀ-ն «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային երկրներից է 5 մարտի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում: Ծրագրի նպատակը ներկայացվել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի վերոնշյալ ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպմանը: ՀՀ-ն հանդիպմանը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։ Քննարկվել են ծրագրի հիմանական բաղադրիչները և դրանցից բխող գործողությունները: Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները՝ ներպետական մակարդակում առկա խնդիրները վեր հանելու, դրանք քարտեզագրելու, դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկներ ներկայացնելու, նշված պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցությունը խթանելու, իրավակիրառ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու միջոցով։ Ըստ այդմ՝ շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։ Ի թիվս այլնի՝ որպես պիլոտային երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա տեխնիկական աջակցություն ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, իրավակիրառ մարմինների կարողությունները վերանայելու և հզորացնելու, այդ թվում՝ իրականացվող վերապատրաստման ծրագրերը կատարելագործելու առումով, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |