5 մարտի 2019 - 18:15 AMT
Փաշինյանը. Տարածաշրջանի համար ԼՂ հարցի խաղաղ կարգավորումը կարևոր է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին. նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ու Տուսկն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար:

Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով իրականացվող բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: