5 մարտի 2019 - 18:31 AMT
Տուսկը՝ Փաշինյանին. Հիացած եմ ժողովրդավարական բարեփոխումների Ձեր վճռականությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:

«Առավոտի» փոխանցմամբ, Տուսկն ասել է, որ ՀՀ կառավարության արժեքներն ու դրանց վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում:

«Ես հիանում եմ Ձեր՝ ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական զարգացմանն ուղղված վճռականությամբ, որից կշահեն բոլոր հայերը: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին ավելի ժողովրդավար դառնալուն և իր քաղաքացիների համար ավելի լավ տնտեսական ապագա ապահովելուն», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն վճռական է իրականացնել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման խոստումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորությունում հանդիպել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը. նրանք մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ու Տուսկն ընդգծել են հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման համար: