Worldwide Strategic Partners-ը զգալի գումարի դիմաց ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին

PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի լոբբիստ Ստեֆեն Փայնի Worldwide Strategic Partners (WSP) խորհրդատվական ընկերությունը ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին, մասնավորապես, կազմակերպելով նրանց հանդիպումները ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ նախագահի հետ: Ինչպես գրում է անգլիական The Sundqy Times-ը, WSP-ի ծառայություններից են օգտվում Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի նախագահները: Հենց Փայնի ընկերությունն է զգալի գումարի դիմաց կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցն ԱՄՆ ու նրա հանդիպումը նախագահ Բուշի, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, Ի.Ալիեւի հեռախոսազրույցը Չեյնիի հետ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:



WSP-իի օգնությամբ աշխատանք է տարվել Հելսինկյան հանձնաժողովի հետ` մեղմելու համար ձեւակերպումները ամերիկյան մամուլում 2006թ. նոյեմբերին Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո եւ ագրեսիվ քարոզարշավ է տարվել ԶԼՄ-ներում` վարկաբեկելու համար ադրբեջանական ընդդիմությանը: Նաեւ կազմակերպվել են մի շարք խմբագրական հոդվածներ եւ մեկնաբանություններ, որ գրվել են ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից` ամերիկացի ընթերցողի մոտ Ադրբեջանի դրական ընկալում ձեւավորելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---