«Ռեալը» վերջին 3 տարում առաջին անգամ դուրս է մնացել ՉԼ-ից

«Ռեալը» վերջին 3 տարում առաջին անգամ դուրս է մնացել ՉԼ-ից

PanARMENIAN.Net - Մադրիդի «Ռեալը» պարտվել է Ամստերդամի «Այաքսին» 1:4 հաշվով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում: Առաջին խաղը Հոլանդիայում ավարտվել էր 2:1 հաշվով հօգուտ մադրիդցիների: Այդպիսով, հաշվի առնելով պատասխան խաղի արդյունքները, ակումբը դուրս է մնացել մրցաշարից:

«Այաքսը» բացել է հաշիվը 7-րդ րոպեին, հյուրերի հակագրոհն ավարտին է հասցրել Հաքիմ Զիեհը: 18-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դավիթ Ներեսը: 3-րդ գոլը 36-րդ րոպեին խփեց Դուշան Թադիչն «Այաքսից»: Մադրիդցիներին հաջողվեց միայն մեկ պատասխան գնդակ ուղարկել հակառակորդի դարպասը՝ 70-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն:

Սակայն ընդամենը 2 րոպե անց «Այաքսը» վերականգնեց 3 գնդակի տարբերությունը՝ Լասսե Շենեի տուգանայինի իրացումից հետո, գրում է «Վեդոմոստին»:

«Ռեալը» 3 տարի անընդմեջ՝ 2016-2018թթ., հաղթել է Չեմպիոնների լիգայում, ինչը նախկինում չէր հաջողվել ոչ մի ակումբի: Մադրիդի ակումբը ռեկորդակիր է նաև ՉԼ-ում հաղթանակների ընդհանուր թվով՝ ակումբը 13 անգամ հաղթանակ է գրանցել:

 Ուշագրավ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում
Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում`
Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից
Ֆոնսեկան հայտարարել է, որ ակումբը մտադիր է թիմում պահել վարձակալությամբ հանդես եկող Մխիթարյանին և Սմոլինգին