Վանաձորցի աշակերտներն առաջին օգնության են հասել՝ ուղղելով գետն ընկած մեքենան

Վանաձորցի աշակերտներն առաջին օգնության են հասել՝ ուղղելով գետն ընկած մեքենան

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում. Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ Mercedes-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:

Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում, մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:

Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են, ասվում է դպրոցի ֆեյսբուքյան էջում:

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնել իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---