ՌԴ-ում ֆեյքային նորությունների տարածման համար կարող է տուգանք սահմանվել

ՌԴ-ում ֆեյքային նորությունների տարածման համար կարող է տուգանք սահմանվել

PanARMENIAN.Net - ՌԴ-ում ֆեյքային նորությունների տարածման համար կարող է տուգանք սահմանվել: Համապատասխան օրինագիծը ՌԴ խորհրդարանն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ՝ կողմ է քվեարկել 327 պատգամավոր, դեմ՝ 42:

Ֆեյքերի հրապարակման համար տուգանքը քաղաքացիների դեպքում կկազմի մոտ 100,000 ռուբլի, պաշտոնյաների համար՝ 200,000 ռուբլի, իրավաբանական անձանց՝ մինչև 500,000 ռուբլի, գրում է «Կոմերսանտը»:

Երկրորդ անգամ նման օրինախախտման կամ կենսապահովման օբյեկտների, բանկերի աշխատանքին խոչընդոտներ ստեղծելու համար տուգանքը կարող է հասնել 1 մլն ռուբլու, ծանր հետևանքների դեպքում՝ 1,5 մլն ռուբլու:

Երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ են կատարվել, որոնք հնարավորություն են տալիս պաշտոնապես գրանցված ցանցային ԶԼՄ-ներին օպերատիվ կերպով հեռացնել ֆեյքային հաղորդագրությունները և դրանով իսկ խուսափել տուգանքներից:

Ֆեյքային նորությունների և իշխանության հանդեպ անհարգալից վերաբերմունքի վերաբերյալ օրինագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրել Դաշնության խորհրդի օրինաստեղծ կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը, ինչպես նաև պատգամավորներ Լյուդմիլա Բոկովան և պատգամավոր Դմիտրի Վյատկինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---