ԱՄՆ-ն կարող է սահմանափակել ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ 6 մարտի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների առաքումից, եթե ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակիցը գնի ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել գեներալ Քերտիս Սկապարոտտին, որը Եվրոպայում ԱՄՆ զորքերի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ չի հրաժարվի ռուսական համակարգեր գնելուց, չնայած, որ Ս-400-ը համատեղելի չէ հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կիրառում է ՆԱՏՕ-ն: «Ես պնդում եմ, որ մենք հրաժարվենք F-35 կործանիչների գործարքից և դաշնակցի հետ համատեղ աշխատանքից, որն աշխատում է ռուսական համակարգերի հետ»,-ասել է Սկապարոտտին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստի ժամանակ, գրում է Deutsche Welle-ն: 2019-ի փետրվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Ս-400 համակարգերի գնումը «արդեն կայացած գործարք է»: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին նշել է, որ Անկարան պատրաստ է պարզաբանել իր դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսում և հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր կոշտ դիրքորոշումից: Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |