Վրաստանի քաղաքացիներն ապաստան չեն ստանա ԵՄ-ում 6 մարտի 2019 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում Վրաստանի և ԵՄ միջև Ասոցացման խորհրդի հերթական նիստում հիշեցրել է, որ վտանգավոր է չարաշահել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը և ընդգծել է, որ Վրաստանը ԵՄ-ում համարվում է անվտանգ երկիր: 2017-ի մարտից Վրաստանի քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մեկնել ԵՄ երկրներ: Սակայն, ընթացքը ցույց տվեց, որ վրացիներից շատերն օգտվում են այդ իրավունքից Եվրոպայում ապօրինի հաստատվելու համար: «Վիզաների ռեժիմի ազատականացումից հետո ԵՄ երկրներ հարյուր հազարավոր մարդիկ են ներգաղթեել և միայն մի քանի հազարն է ապաստան ստանալու հայտ ներկայացրել»,-ասել է Հանը, գրում է Deutsche Welle-ն: «Ուզում եմ կոչ անել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հայտնել բնակչությանը, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,-ասել է նա: Եվրահանձնաժողովը դեռ մի քանի տարի առաջ ԵՄ համար անվտանգ երկրների միասնական ցանկ էր առաջարկել ստեղծել, սակայն, այսօրվա դրությամբ նման ցուցակ ունի ԵՄ միայն 12 երկիր: Անվտանգ են համարվում այն երկրները, որոնց բնակիչներին չի սպառնում զանգվածային քաղաքական հետապնդում, անմարդկային կամ ստորացուցիչ պատիժ կամ վերաբերմունք: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |