ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի համաժողովին

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունն ԱՄՆ-ում է՝ պատվիրակության կազմում են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը:

Մարտի 5- 7-ը Վաշինգտոնում ընթանում է Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովը (Building Integrity Conference), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Բարեվարքության ներզոր կարողությունների և դիմակայուն հաստատությունների կառուցում՝ հանուն գործընկերության հզորացման» (Building Capable and Resilient Institutions to Strengthen our Partnership) խորագրով անցկացվող համաժողովում քննարկվում են Բարեվարքության ամրապնդման ուղղությամբ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների մոտեցումները, արդյունավետ պաշտպանական հաստատությունների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև առկա խոչընդոտներն ու հնարավորությունները:

Համաժողովին մասնակցում է 32 պետությունների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 պատվիրակ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---