Facebook-ը կբարելավի տվյալների պաշտպանությունը 7 մարտի 2019 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նոր մոտեցում է ներկայացրել տեղեկատվության գաղտնիությանը: Նրա առանցքային պահերից մեկը սոցցանցի բոլոր հարթակներում միջանցիկ ծածկագրման ներմուծման պլանն է: Այժմ այդ անվտանգության գործառույթը գործում է միայն WhatsApp-ում: «Ես հավատում եմ, որ շփումն այլևս չի շեղվի մասնավոր, ծածկագրված ծառայությունների կողմը, որտեղ մարդիկ կարող են վստահ լինել, որ այն ամենն, ինչ ասում են միմյանց, անվտանգ է մնալու»,-ասվում է Ցուկերբերգի հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»: Օգտատերերին տարածք է հարկավոր անձնական շփման համար: «Եթե դուք մտածում եք սեփական կյանքի մասին, դուք, հավանաբար, ավելի շատ ժամանակ եք ծախսում մասնավոր շփումների վրա, ոչ թե հանրային»,-պարզաբանել է Ցուկերբերգն իր ծրագիրը Associated Press-ին տված հարցազրույցում: Նա մտադիր է միավորել հաղորդագրությունների փոխանակման՝ Messenger, WhatsApp և Instagram ծառայությունները, որպեսզի օգտատերերը կարողանան կապ հաստատել միմյանց հետ բոլոր հավելվածներում: Աշխատանքն այդ նախագծի վրա արդեն սկսվել է և կշարունակվի «մինչև լիակատար ներմուծումը» ծառայություններ: Արդյոնքում կստեղծվի մի համակարգ, որտեղ հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի կլինի միայն ուղարկողին և ստացողին՝ գաղտնի մնալով նույնիսկ Facebook-ի համար: Փորձագետները չեն բացառում, որ հաղորդագրությունների փոխանակման ծառայությունների միավորման մոտիվներից մեկը պաշտպանությունն է հակամենաշնորհային ռիսկերից: Facebook-ը կարող է հայտնել հակամենաշնորհային մարմիններին, որ WhatsApp, Instagram և Facebook Messenger-ն այնքան սերտ են կապված, որ դրանք հնարավոր չէ բաժանել՝ նման կարծիք է հայտնել Կոլորադոյի համալսարանի իրավունքի պրոֆեսոր Բլեյք Ռեյդը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |