28 հուլիսի 2008 - 13:25 AMT
Ստամբուլում հնչած պայթյունների հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել է` 154 մարդ
Ազատության եւ արդարության կուսակցության արգելման գործով Թուրքիայի ՍԴ նիստից մի քանի ժամ առաջ Ստամբուլում երկու պայթյուն եղավ, որի հետեւանքով զոհվել է 16, վիրավորվել է` 154 մարդ: Ստամբուլի քաղաքապետը կատարվածը ահաբեկչական ակտ է համարել:

Ստամբուլում երկու պայթյունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 16-ի, հաղորդել է երկուշաբթի Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աղդագը: «Այժմ զոհվածների թիվը հասնում է 16, յոթ հոգի ծանր վիճակում են»,-ասել է նախարարը: Պայթյունները տեղի են ունեցել կիրակի երեկոյան մի քանի րոպեի տարբերությամբ Գյունգեր թաղամասի բազմամարդ հրապարակում: Պայթուցիկ սարքերը գտնվել են աղբարկղներում: Տեղի իշխանությունները միանշանակ որակել են դրանք որպես ահաբեկչական գործողություն: «Մենք չենք կասկածում, որ դա ահաբեկչական հարձակում էր»,-հայտարարել է Ստամբուլի քաղաքապետ Մ.Գյուլերը: Թուրքիայի վարչապետն ու նախագահը դատապարտել են ահաբեկչությունը Ստամբուլում, հայտարարելով, որ «բռնությամբ, սպանություններով եւ ահաբեկչությամբ հնարավոր չէ նպատակների հասնել»: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն, իր հերթին հաղորդել լրագրողներին, որ ոստիկանությունը ուսումնասիրում է հետեւող տեսագրությունները` ահաբեկիչներին եւ հանցակիցներին հայտնաբերելու նպատակով: Այս գործողությունները ամենաարյունալին են Թուրքիայում` 2003թ. «Ալ Քաիդայի» գրոհայինների կատարած պայթյունից հետո: Այն ժամանակ զոհվեինց շուրջ 30 հոգի եւ հարյուրավորները տուժեցին:

Պայթյուններրը Թուրքիայի խոշորագույն քաղաքում տեղի ունեցան Ազատության եւ արդարության կուսակցության արգելման գործով Թուրքիայի ՍԴ նիստի նախօրեին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 28-ին: Ընդդիմությունը մեղադրում է ԱԶԿ-ին Թուրքիային շարիաթի ռեժիմ պարտադրելու մեջ: Կառավարությունն այդ մեղադրանքները հերքում է: Ստամբուլի ոստիկանությունը երեք կասկածյալների է ձերբակալել: Նրանք հայտնաբերվել են տներից մեկի նկուղում` Շեւքեթդաղ փողոցում: Ձերբակալվածները 16-17 տարեկան երիտասարդներ են, հաղորդում է AFP-ն: