Եվրախորհրդարան. Թուրքիան պետք է դուրս բերի իր զորքերը ԵՄ-ի տարածքից

PanARMENIAN.Net - Կիպրոսի կառավարությունը ողջունել է Եվրախորհրդարանի կոմիտեի բանաձեւը, որտեղ Թուրքիային կոչ են անում դուրս բերել զորքերը ԵՄ-ի տարածքից եւ սկսել այդ գործընթացը Ֆամագուստայից: «Սա շատ կարեւոր բանաձեւ է եւ ուժեղ զենք կիպրոսցի փախստականների ձեռքին»,-ասել է կառավարության ներկայացուցիչ Ստեֆանոս Ստեֆանուն: Բանաձեւը կարեւոր է նրանով, որ այնտեղ Ֆամագուստայի վերադարձը նրա օրինական բնակիչներին ներկայացված է որպես առանձին գործընթաց, այլ ոչ թե որպես ընդհանուր առմամբ Կիպրոսի խնդրի լուծման տարր:



Բանաձեւը ստացել է Եվրախորհրդարանի խնդրագրերի կոմիտեի հավանությունը: 22 անդամներ կողմ են քվեարկել, 2` դեմ: «Թուրքիան պետք է դուրս բերի իր օկուպացիոն զորքերը Կիպրոսի Հանրապետությունից, ԵՄ տարածքից եւ սկսի այդ գործընթացը Ֆամագուստայի շրջափակված մասը վերադարձնելով իր օրինական բնակիչներին ըստ ՄԱԿ-ի ԱԽ-ի 550 (1984) բանաձեւի»,-ասվում է փաստաթղթում:



Կոմիտեն կոչ է անում Ֆրանսիայն, որպես ԵՄ նախագահի, լուծել Ֆամագուստայի հարցը 2008թ. եւ խնդրում է Եվրախորհրդարանին լիովին աջակցել այդ նպատակին, գրում է «Կիպրոսի լրաբերը»:



Թուրքերով բնակեցված Կիպրոսի հյուսիսային մասը օկուպացիայի է ենթարկվել թուրքական զորքերի կողմից 1973թ.: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված չէ համաշխարհային հանրության կողմից, Կիպրոսի հունական մասը ԵՄ-ի անդամ է: 2005թ. ի վեր բանակցություններ են ընթանում ՄԱԿ-ի հովանու ներքո կղզու միավորման շուրջ: Սեպտեմբերի 3-ին բանակցություններ կսկսվեն կղզու հույն եւ թուրք ներկայացուցիչների միջեւ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---