8 մարտի 2019 - 14:43 AMT
Սիրիայում ականի պայթյունից հայ սակրավոր է վիրավորվել

Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին հայ սակրավոր է վիրավորվել։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ հաղորդմամբ, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են: